Ռուս-ադրբեջանական սահմանին ձերբակալվել է Ադրբեջանի մի քաղաքացի, ով հունվարի 12-ին սպանել էր հարազատ մորն ու քրոջը:

Աբուլֆազ Գյուլաաիեւը կենցաղային վեճի ժամանակ (նրան զրկել էին բնակարանից) սպանել է 82-ամյա մորը՝ Խալիդա Գյուլաաիեւային եւ 55-ամյա քրոջը՝ Ազիզբեյիմ  Գյուլաաիեւային:

Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանելու հոդվածով, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալություն: