Մոսկվայում մահացել է «Սերը եւ աղավնիները» ֆիլմի աստղ Նինա Դորոշինան։ Նա 83 տարեկան էր։ Դորոշինայի առողջությունը վատթարացել էր ինֆարկտից հետո։ 2017 թվականի օգոստոսից Դորոշինան չէր կարողանում քայլել։
Այն ժամանակ նա հիվանդանոցում մեկ ու կես ամիս անցկացրեց։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին ողնաշարի նյարդային վերջույթների ճմլում, որի պատճառով նա գամվեց անկողնուն։

Հերթական սրացումը 2018 թվականի մարտին տեղի ունեցավ։ Գրեթե մեկ ամիս դերասանուհին անցկացրեց հիվանդանոցում։ Երեկ՝ ապրիլի 20-ին նրան դուրս էին գրել։ Սակայն, ապրիլի 21-ի առավոտյան Դորոշինան չարթնացավ։
Նինա Դորոշինան ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ է։











