Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չարաշահում են իրենց իրավունքները՝ տուգանային հրապարակից ավտոմեքենաները բաց թողնելու համար վարորդներից գումար պահանջելով, այս մասին այսօր՝ հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ իրազեկումն ստանալուց հետո, ըստ օրենքի, ավտոմեքենան 5 օր կարող է կայանել ՃՈ տուգանային հրապարակում անվճար, իսկ 6-րդ օրվանից սկսած վճարը կազմում է օրական 500 դրամ (մոտ 1,4 դոլար)։ «Գումարների ապօրինի գանձումը անընդունելի է, չարաշահում է ճանապարհային ոստիկանության կողմից»,- հայտարարեց Է. Հովհաննիսյանը։