Անցած կիրակի Վլադիվոստոկում առեւանգել են երկու ադրբեջանցիների:

 Դիմակավորված անհայտ անձինք տղամարդկանց ձեռնաշղթա են հագցրել եւ մեքենայով տեղափոխել Ծովային գերեզմանատան տարածք: Ադրբեջանցի հոր եւ որդու վրա հարձակումը տեղի է ուենցել հունվարի 16-ին: Հարձակվողները, օգտագործելով արցունքաբեր գազ եւ ձեռնաշղթաներ, տուժողներին մտցրել են առանց պետհամարանիշների մեքենան:

Իրենց զոհերից 50 հազար ռուբլի պահանջելով, նրանք ծեծի են ենթարկել երիտասարդին: Տուժածի մոտ ուղեղի ցնցում եւ այլ վնասվածքներ են ախտորոշել: