Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը Իրանի տնտեսության վրա չի ազդի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը: 

Նրա խոսքով՝ արժույթի շուկայում Իրանի վարչակազմի ձեռնարկած վերջին բարեփոխումները նախազգուշական միջացառում էին՝ կապված համաձայնագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու հետ:

Ռոհանին նշել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պատրաստ է ձեռնարկել ինչպես այնպիսի քայլեր, որոնց մյուս կողմը սպասում է, այնպես էլ քայլեր, որոնք նույնիսկ չի կարող պատկերացնել մի քանի ամիս առաջ ստացած հրահանգների հետ համապատասխանությամբ: