Օքսֆորդում բնակվող սիրահարված զույգը մեղադրվում է հասարակական վայրում անպարկեշտ պահվածք դրսեւորելու մեջ: Զույգը սեքսով է զբաղվել Գիլդֆորդի գերեզմանոցում, որը գտնվում է տարրական դպրոցի հարեւանությամբ: Նվազագույնը երեք 11-ամյա աշակերտներ ականատես են դարձել սեռական ակտին:

Դպրոցի տնօրենը եւս վկա է եղել դրան:

«Ես մոտավորապես 10 մետր հեռավորության վրա էի, երբ գերեզմաների միջեւ տեսա զույգին: Նրանց հագին ոչ մի հագուստ չկար: Ես հստակորեն տեսել եմ տղային, սակայն աղջիկն այդքան էլ չէր երեւում: Զգեստները թափված էին գերեզմաների միջեւ»,-պատմել է նա:

Դեռահասները ժխտում են բոլոր մեղադրանքները: Նրանց խոսքով, իրենք «արեւայրուք էին ստանում»: