ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների եւ նշել, որ նրանց հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է վետերաններին ամանորյա տոների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաեւ Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում:

Նա նշել է, որ պետությունը կանի հնարավորը նրանց սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: