Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին ասուլիսը ԺԷԿ-ի պետի ասուլիս էր, նման հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի նեկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը՝ ամփոփելով անցած արտաքին քաղաքական տարին։

Այն, որ անցնող տարին ամփոփելիս ՀՀ գործող ԱԳ նախարարը հիշատակում էր, թե  Հայաստանի պաշտոնյաները քանի երկիր են այցելել, եւ քանի պաշտոնյա է եկել մեր երկիր, հարուցել է ՀԱԿ ներկայացուցչի տարակուսանքը. «ԺԷԿ-ի պետն էլ է ասում՝ տարին ամփոփել ենք, երեք կուբամետր բան ենք թափել, այսքան ասֆալտ ենք թափել, այսքան տանիք ենք վերանորոգել...»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պետություն է եւ բնական է, որ մեր երկրի պաշտոնյաները պետք է այլ երկրներ այցելեն եւ մեր երկիր էլ պետք է պաշտոնյաներ գան: