Հունվարի 16-ին մահացել է Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական, 67-ամյա Էդուարդ Գեորգիի Մուրադյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳ նախարարությունից:

Էդուարդ Մուրադյանը 1971 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը` ստանալով իրավաբանի մասնագիտություն:

1992 թվականից աշխատել է ԱԳՆ համակարգում` մինչեւ 1998 թ. տարբեր պաշտոններ զբաղեցնելով Պետական արարողակարգի վարչությունում:
1994-1996 թթ. աշխատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությում` որպես արարողակարգի բաժնի վարիչ:
1998-2001թթ. պաշտոնավարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունում:
2001-2004 թթ. եղել է ԱԳՆ հյուպատոսական վարչության իրավական բաժնի վարիչը:
2004-2006 թթ. հանդիսացել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության խորհրդականը:
2006-2010 թթ. աշխատել է ՀՀ ԱԳ հյուպատոսական վարչությունում`որպես խորհրդական: 2010 թ. գործուղվել է Վրաստանում Հայաստանի դեսպանություն:

ՀՀ ԱԳՆ-ն, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց ցավակցությունն են հայտնում Էդուարդ Մուրադյանի հարազատներին եւ ընկերներին` նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:

Է. Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 18-ին, ժամը` 18.00 (Բայրոն 10, բն. 1 հասցեում), հուղարկավորման արարողությունը` հունվարի 19-ին, ժամը` 14.00 նույն հասցեից: