Հայաստանի արդարադատության նախարարությունը պատրաստ է լրատվամիջոցների հետ թափանցիկ շփման: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է նախարար Հրայր Թովմասյանը, ով այդ պաշտոնին նշանակվել է ընդամենը մեկ ամիս առաջ:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին, որ իր նշանակումը սվիններով չեն ընդունել:
Նա ընդգծել է, թե արդարադատության նախարարի պաշտոնում գերակայություն է տրվելու լրատվամիջոցների հետ աշխատանքին, որոնց նախարարը որակել է որպես «զինակիցներ»՝ խնդիրների բացահայտման եւ հաղթահարման գործում:
Թովմասյանը խոստացել է նաեւ, որ հատուկ խորհուրդ է ստեղծելու, որն աձագանքելու է լրատվամիջոցների հրապարակումներին:





























