Հունվարի 17-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3917A119 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 909 մլն դրամ, որից մրցակցային` 809 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 869 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 812 020 842 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2531 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր եւ գանձապետական պահառուն:



























