Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն միջնորդական ծառայություններ չի առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Այդ մասին հունվարի 17-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
«Մենք, իհարկե, շահագրգռված ենք Կովկասում բոլոր հակամարտությունների կարգավորման հարցում, բայց նախարար Վաշաձեն միջնորդական ծառայություններ չի առաջարկել»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գրիգոլ Վաշաձեն ադրբեջանական ANS-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Վրաստանը միշտ ակտիվ դեր է խաղացել Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսության մեջ եւ ցանկանում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում:





























