Ռուս գիտնականները, ովքեր աշխատում են Բուշերի ատոմակայանում, կոչ են արել Իրանին՝ հետաձգել էլեկտրակայանի գործարկումը, որպեսզի կարողանան գտնել Stuxnet վարակի բոլոր հետեւանքները: Գիտնականները մտավախություն ունեն, որ վարակը կարող է հանգեցնել «նոր Չեռնոբիլի»: Այդ մասին հաղորդում է The Telegraphը ՝վկայակոչելով ամերիկյան հետախույզների տեղեկությունները:
Պարբերականը ստացել է ռուսաստանցի գիտնականների հաշվետվությունը, որում նրանք մեղադրում են Իրանի քաղաքական ղեկավարությանը բարոյական եւ պրոֆեսիոնալ պատասխանատվության անբավարարության մեջ, որը շտապեցնում է ռեակտորի գործարկումը:
Ավելի վաղ Իրանը ծրագրում էր, որ Բուշերի ԱԷԿ-ը կսկսի էլեկտրականություն արտադրել 2011թ. ամռանը, իսկ ռուսաստանցիները խնդրում են հետաձգել առնվազն մինչեւ տարեվերջ:
Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ Stuxnet վարակը մշակել էին Իսրայելի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները՝ իրանական ատոմային ծրագիրը ձախողելու համար:





























