Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե շփման գծում հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող, 20-ամյա Մամեդ Ռասիմ օղլու Ազադալիեւը:
«Դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է»,- նշել է Հասրաթյանը:





























