Ցուցարարները քիչ առաջ փակել են «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի փակ լինելու պատճառով մարդիկ ոտքով են գնում դեպի օդանավակայան:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից «Իմ քայլը» նախաձեռնությունը շարունակում է բողոքի ցույցերը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման բողոքի ակցիան՝ Երեւանի փողոցներում