Գոյություն չունի մայաների քաղաքակրթության կանխագուշակում, ւսը որի իբրեւ թե 2012 թվականին կլինի աշխարհի վերջը:
«Ունիան» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Մեքսիկայի ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, ովքեր զբաղվում են ներկայիս Լատինամերիկյան երկրների տարածքում բնակված հին քաղաքակրթությունների ուսումնասիրմամբ:
«Մայաների կողմից թողնված հաղորդագրություններում 2012 թվականին աշխարհի վերջի մասին ոչ մի կանխագուշակում չկա»,-հայտարարել է համասլարանի ներկայացուցիչ Կարմեն Վալդեսը:
Մայաներն ամենեւին էլ չեն կանխատեսել, որ աշխարհի վերջը 2012 թվականին է, պարզապես օրացույցն ավարտվելու է, ինչպես բոլոր օրացույցները: Հին ժողովուրդներն իրենց օրացույցները հաշվարկել են մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 21-ը, 5 հազար 125 տարվա համար, սակայն երբեք նրա մեջ չեն գրել, որ այդ ժամկետի ավարտից հետո աշխարհի վերջը կլինի:
Մայաներն առաջնորդվել են այն տեսությամբ, որ «պատմությունը որոշակի պահի կրկնվում է», որից հետո ժամանակը սկսվում է նորից հաշվարկվել:




























