Facebook սոցիալական ցանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ հունվարի 17-ին տեղի է ունենալու ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի բլոգի շնորհանդեսը։

Սակայն շնորհանդեսի մասնակիցներն անակնկալի եկան՝  վարչապետի բլոգի փոխարեն ներկայացվեց ԼՂՀ կառավարության բլոգը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակարետում տեղի ունեցած շնորհադեսի մասնակիցներից մեկը՝ չցանկանալով հրապարակել իր անունը։ ԼՂՀ կառավարության բլոգի հասցեն է govnkr.livejournal.com: Ըստ շնորհանդեսի կազմակերպիչների՝ LJ-ի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հայկական բլոգոսֆերան այդ հարթակի վրա է:

Շնորհանդեսի ժամանակ վարչապետի օգնական Լեւոն Սարգսյանն ասաց, որ բլոգի ստեղծման նպատակը հասարակական ու պետական համակարգերի միջեւ կապերի ստեղծումն է: