Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին:

Հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։

Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին»։