Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Թուրքիայում հայտնի Taraf թերթին: Դատական հայցի համար պատճառ է դարձել «Էրդողանն ու լիակատար գանգստերությունը» հոդվածը, որը հրապարակվել էր հունվարի 15-ին՝ լրագրող Ահմեդ Ալթանի հեղինակությամբ:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հոդվածը լուրջ մեղադրանքներ է պարունակում վարչապետի հասցեին եւ ոտնահարում է նրա քաղաքացիական իրավունքները:

Փաստաբանները կարծում են, որ հեղինակի օգտագործած բառերը դուրս են խոսքի ազատության  շրջանակներից:

Էրդողանի փաստաբանները թերթից 50 հազար թուրքական լիրա (33 հազար դոլար) են պահանջում՝ հասցված բարոյական վնասի համար: Նրանք նաեւ դիմել են դատախազություն՝ Ահմեդ Ալթանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: