«Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն նոր գլխավոր տնօրեն ունի՝ Եվգենի Բիբինը, ով նախկինում գլխավորում էր «Վոլգոգրադ էներգո» ԲԲԸ-ն:

«Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի նոր տնօրենին այսօր՝ հունվարի 17-ին ներկայացրել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի տնօրեն Բորիս Կովալչուկը:

«Հայկական էլեկտրացանցեր»-ի նախկին տնօրեն Եվգենի Գլադունչիկի պաշտոնանկության պատճառներն առայժմ չեն հաղորդվում: Սակայն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն Գլադունչիկի պաշտոնանկության պատճառը նրա աշխատանքից «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավարության դժգոհությունն էր: