Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները 2010 թ. կազմել են 14,3 մլրդ դոլար (11,4 մանաթ), ծախսերը՝ 14,8 մլրդ դոլար (11,8 մլրդ մանաթ)։ Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին հաղորդվել է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կողմից։
Ռազմական նպատակներով պետական բյուջեից եւ պահուստային ֆոնդերից ծախսվել է 2,75 մլրդ դոլար (2,2 մլրդ մանաթ), որը 35 տոկոսով գերազանցում է 2009 թ. մակարդակը։



























