Ռուսաստանի քննչական կոմիտեն կարճել է Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ 2-րդի եւ նրա ընտանիքի գնդակահարության վերաբերյալ քրեական գործը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի վերջին կայսրը, նրա կինն ու երեխաները մահվան էին դատապարտվել 1918թ. Ուրալսովետի նախագահության որոշմամբ: Ընտանիքին գնակահարել էին 1918թ. հուլիսի 17-ին, Եկատերինբուրգում: Կայսեր եւ նրա ազգականների դիակները գաղտնի թաղել էին, բայց 1991թ. նրանց մնացորդները հայտնաբերել եւ վերահուղարկավորել էին Սանկտ-Պետերբուրգում: 2007թ. գտել եւ Պետրոպավլովյան տաճար էին տեղափոխել նաեւ իշխանուհի Մարիայի եւ արքայազն Ալեքսեյի մնացորդները:

2008թ. ՌԴ Գերագույն դատարանի նախագահությունը վերականգնել էր Նիկոլայ 2-րդի բարի անունը, բայց նշվել էր, որ գնդակահարությունն իրականացվել է պետության անունից, ուստի քրեական գործ չի կարող հարուցվել:

Մարիա Վլադիմիրովնա Ռոմանովան բողոքարկել էր կարճման որոշումը, եւ Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում էր կայացրել վերսկսել քրեական հետապնդումը: