Ամերիկյան Apple կորպորացիայի ղեկավար Սթիվ Ջոբսը, ով 2009թ. լյարդի փոխպատվաստման վիրահատություն էր տարել, արձակուրդ է գնում հիվանդության պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Huffington Post-ի կայքը:
Wall Street Journal-ի փոխանցմամբ, Ջոբսին փոխարինելու է Թիմ Քուքը:
Ջոբսի խոսքով, ինքը տառապում է հորմոնալ դիսբալանսից: Ջոբսը նախկինում հայտարարել էր, թե հիվանդությունը չիստիպի իրեն վայր դնել Aplle-ի ղեկավարի պաշտոնը:
Ջոբսի հիվանդության մասին հայտնի է դարձել 2003թ.:





























