Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքի ավանդական շախմատային փառատոնի երրորդ տուրում այսօր, հունվարի 17-ին սենսացիոն պարտություն կրեց համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի անհատական վարկանիշը 2814 է: Կարլսենը 22 քայլում պարտվեց 16-ամյա նիդերլանդցի Անիշ Գիրիին: Պատանու հայրը նեպալցի է, մայրը` ռուս: Նա ծնվել է Սանկտ Պետերբուրգում: Ընտանիքը Ռուսաստանից տեղափոխվել է Ճապոնիա, այնուհետեւ` Հոլանդիա: Գրոսմայստերական նորման Գիրին լրացրել է 14 ու կես տարեկանում: Այժմ Գիրիի վարկանիշը 2686 է: Սեւ ֆիգուրներով հաղթանակը Կարլսենի նկատմամբ Գիրիին մեկ ակնթարթում դարձրեց համաշխարհային լրատվամիջոցների գլխագրային անունը: Գիրին 2 միավորով մրցաշարի ընթացիկ առաջատարն է:

Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը (2805) սեւերով 18 քայլում ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2715) հետ: Արոնյանը երրորդ ոչ ոքին խաղաց եւ ունի 1,5 միավոր: Ոչ ոքի է ավարտվել նաեւ Նեպոմնյաշչի - Գրիշչուկ պարտիան: Մյուս պարտիաները շարունակվում են:

Լուսանկարում` Անիշ Գիրի