Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում, դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարները հանդիպման ընթացքում կքննարկեն Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները, հաղորդում է AP-ն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ «մենք դեռ տեսնում ենք այլ երկրների գործերին Ռուսաստանի միջամտելու եւ վախեցնելու փորձերը»:

«Երբ լարվածությունը բարձր է, ավելի կարեւոր է Ռուսաստանի հետ խոսելը», - ասել է նա:

Նախարարները մտադիր են  նաեւ  աշխարհի խոշորագույն ռազմական դաշինքին միանալու Վրաստանի եւ Ուկրաինայի ձգտումները քննարկել:

Նախարարները կարող են պայմանավորվել նաեւ Իրաքի Զինված ուժերի համար ՆԱՏՕ-ի նոր ուսումնական առաքելության մանրամասների մասին: