Tesla եւ SpaseX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր թվիթերում գրել է, որ զբաղվում է կիբորգ վիշապի ստեղծմամբ, հաղորդում է  HighTech-ը:

Կիբորգ վիշապի վերաբերյալ այլ մանրամասներ նա չի ներկայցրել: Որոշ լրատվամիջոցներ կարծում են, որ այդ կերպ Մասկը հայտարարել է իր հերթական Dragon հրթիռի արձակման մասին: Ընդ որում Մասկը նման կերպ հայտնել էր նաեւ իր The Boring Company ընկերության  հրանետերի արձակումը: Այդ ժամանակ էլ շատերը կարծել էին, թե Մասկը կատակում է: