Թունիսում հայտարարվել է ազգային միասնության կառավարության կազմը: ՆԳ եւ ԱԳ նախարարները պահպանել են իրենց պորտֆելները, հայտարարել է Թունիսի վարչապետ Մուհամմեդ ալ-Գաննուշին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», կառավարությունում նախարարական պաշտոններ կստանան նաեւ ընդդիության երկու լիդերները՝ Ահմեդ Իբրահիմը եւ Մուստաֆա բեն Ջաֆարը: Երկրում ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Առաջընթացի ժողովրդավարական կուսակցության հիմնադիր Նաջիբ Շեբին կդառնա տարածքային զարգացման նախարար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թունիսում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում եւ բանակն իր ձեռքն է վերցրել իշխանությունը:
Երկրում զանգվածային անկարգություններ էին սկսվել 2010-ի դեկտեմբերի 17-ին. կանաչի վաճառողը ինքնասպան էր եղել, երբ նրան արգելել էին առեւտուր անել առանց լիցենզիայի, որին հաջորդել էին եւս մի քանի ինքնասպանություններ (26-ամյա առեւտրական Մոհամեդ Բուազիզին ի նշան բողոքի այրել էր իրեն), ինչից հետո էլ հազարավոր մարդիկ, իշխանությունների ամենաթողությունից զզված, փողոց էին ելել:





























