Թուրքիան եւ Ուկրաինան կստեղծեն բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ: Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu-ն, այս մասին հունվարի 17-ին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինն՝ իր ուկրիանացի գործընկեր Վլադիմիր Լիտվինի հետ հանդիպումից հետո:
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հունվարի վերջին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Կիեւ:
«Մենք Ուկրաինան համարում ենք տարածաշրջանում մեր ամենակարեւոր գործընկերներից մեկը, իսկ նախորդ տարի այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները լուծեցին երկարաժամկետ քաղաքական կայունություն ապահովելու խնդիրը»,- ասել է Շահինը: Նրա խոսքով, ռազմավարական համագործակցության ստեղծումից հետո, նոր փուլ կսկսվի Անկարայի եւ Կիեւի հարաբերություններում:
Լիտվինն, իր հերթին, ասել է, որ «Ուկրաինան կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիայի հետ համագործակցությունը լցվի բովանդակությամբ»:
«Եվրոպայի ռազմավարական միասնությունն անհնար է առանց Թուրքիայի եւ Ուկրաինայի: Բայց դրա համար մեզ անհրաժեշտ է համբերատար լինել, իսկ Եվրոպային՝ ավելի շատ ըմբռնում դրսեւորել»,- ընդգծել է նա:




























