Իրանի կրթության նախարարությունը տետաքննում է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադռզա Ռահիմիի դիպլոմի իսկությունը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի կրթության եւ հետազոտությունների հանձնաժողովի անդամ Քյազըմ Մուսեվին, հաղորդում է MEHR գործակալությունը:

Նրա խոսքով, դրա համար կպահանջվի 2 շաբաթ, իսկ հետաքննության արդյունքները կներկայացվեն իրենց հանձնաժողովին:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իրանի խորհրդարանում Նադերան այլայնսի ներկայացուցիչը կասկածի տակ էր դրել Ռահիմիի դիպլոմի իսկությունը եւ պահանջել հետաքննել այդ հարցը կրթության նախարարությունում:

Հիշեցնենք, որ Ահմադինեժադի նախագահության առաջին ժամկետի ժամանակ, երկրի խորհրդարանում պարզվել էր, որ ՆԳ նախկին նախարար Ալի Քորդանի պատվոգիրը կեղծ է եղել, ինչը Իրանի պատմության մեջ ամենասկանդալային հրաժարականի պատճառ դարձավ: