Իրանի տարածաշրջանային էքսպանսիան իր միջուկային հավակնությունների հետ մեկտեղ ամենամեծ սպառնալիքն է Մերձավոր Արեւելքում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Վաշինգթոնում Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ավելի վաղ հրապարակված հարցազրույցում Լիբերմանը սպառնացել էր իրանական ագրեսիային պատասխանել Թեհրանի ուղղությամբ հարվածով եւ խոստացել էր ոչնչացնել Սիրիայում Իրանի ռազմական օբյեկտները, որոնք վտանգ կներկայացնեն Իսրայելին։
«Մերձավոր Արեւելքում կայունության ամենամեծ սպառնալիքը Իրանի փորձերն են Իրաքում, Եմենում, Լիբանանում, Սիրիայում կրակ բորբոքելու եւ այաթոլահի ռեժիմի միջուկային հավակնություններն են։ Հուսամ՝ մենք այսօրվա հանդիպման արդյունքները կյանքի կկոչենք»,–ասել էնա։




























