Հանրապետության տարածքում ապրիլի 27-ին կեսօրից հետո, 28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ը կնվազի 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 27-ին կեսօրից հետո, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+18,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+22,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+18,

Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +21+23,

Արարատում՝ գիշերը`+11+14, ցերեկը` +22+24,

Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +22+24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +22+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+18,

Արցախում՝ գիշերը` +9+12, ցերեկը՝ +17+20: