Բրազիլիայում օր օրի ուժգնացող ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի եւ բազմաթիվ ավերածությունների հետ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի եւ անձամբ իր անունից ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի նախագահ Դիլմե Ռոուսեֆին, զոհերի հարազատներին եւ ողջ բրազիլացի ժողովրդին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում սողանքներից զոհերի թիվը հասել է 482-ի: Ցեխի հզոր հոսքերը տակով են արել երկու քաղաքներ: Մեկ օրվա ընթացքում տեղումների քանակը հասել է 800 մմ-ի: