Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Մահմուդ Ահմադինեժադը այսօր՝ հունվարի 17-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են ռուս-իրանական օրակարգի արդիական հարցեր եւ հաստատել, որ մտադիր են բազմազան ուղղություններով զարգացնել երկու երկրների հարաբերությունները: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններից առանձնացվել է էներգետիկ ոլորտը, այդ թվում Բուշերի ատոմակայանի շինարարության նախագիծը, որի շահագործման մեկնարկը կտրվի մոտ օրերս»,- ասված է հաղորդագրության մեջ: