Լեգենդար դերասան եւ Կալիֆորնիայի արդեն նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հայտնել է, որ պատրաստվում է կրկին նկարահանվել ֆիլմում: Այս մասին «երկաթե Առնին» հայտնել է ավստրիական «Կրոնե» թերթին տված հարցազրույցում:

«Ներկայումս  ես կարդում եմ 3 սցենարներ: Նրանցից մեկը, որին ծանոթացել էի դեռ նահանգապետ դառնալուցս առաջ, ինձ գրավում է»,- ասել է նա:

Ըստ այդմ, նախկին նահանգապետը պետք է խաղա գերմանացի սպայի դեր, ով Երկրորդ աշխարհամարտի ավարտին հրաժարվում է սպանել գերի երեխաներին եւ իրեն վտանգի ենթարկելով նրանց տեղափոխում անվտանգ վայր:

Հիշեցնենք, որ 2011-ի ոհւնվարի 3-ին Շվարցենեգերը նահանգապետի պաշտոնը զիջել է դեմոկրատ Ջերրի Բրաունին: