Երեւանում այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները պատրաստ են հանդիպել Հայաստանում բողոքի ցույցի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Խնդրում ենք մեզ համար հանդիպում կազմակերպել «Ելք» խմբակցության ղեկավարության, ինչպես նաեւ մյուս բոլոր խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք հաճույքով կհանդիպենք նրա հետ»,- ասել է Զատուլինը: «Որքանով մեզ հայտնի է, այսօր նա Երեւանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպել», - ասել է նա: Զատուլինը նշել է, որ Պետդումայի մի խումբ պատգամավորներ եւ Դաշնության Խորհրդի անդամները Երեւանում հանդիպում են ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ինչպես նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ:
«Մենք ծանոթանում ենք իրավիճակին, որը զարգանում է, քննարկում ենք խորհրդարանական գործունեության ապագա աշխատանքային պլանը: Բնականաբար, մենք հարցնում ենք, թե ինչ կարելի է ակնկալել »,- պարզաբանել է խորհրդարանականը:

Երևանը կոշտացնում է ԵԱՏՄ–ի նկատմամբ հռետորաբանությունը, հաշվարկում ծայրահեղ սցենարները |ԼՈՒՐԵՐ|20:00

Գագիկ Խաչատրյանը, Սամվել Կարապետյանը, Վարդան Ղուկասյանը միաժամանակ դատարանում են I ԼՈՒՐԵՐ I 18:00

Գազի թանկացումից մինչև անջատում․ ՀՀ–ում հաշվարկում են հնարավոր սցենարների հետևանքները IԼՈՒՐԵՐI16:00

Քաղաքացիները կո՞ղմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը I ԼՈՒՐԵՐ I 14:00

Սամվել Կարապետյանի գործով դատական հերթական նիստը
Նմանատիպ հոդվածներ

Կրեմլում հայտնել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը

«Ես հեղափոխության կողմնակից չեմ». Լուկաշենկոն խոսել է 1917 թվականի իրադարձությունների մասին

Թրամփը չի բացառել հանրապետականների պարտությունից հետո իր վարչակազմում նոր պաշտոնանկությունները
Կարդացեք նաև

Արաղչին պատմել է վերջին 48 ժամվա ընթացքում 12 գործընկերների հետ բանակցությունների մասին

Էրդողանը Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության աճի ֆոնին շնորհավորել է Ալիևին «հաղթանակի օրվա» առթիվ

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. Hetq.am

Դեմոկրատների հաղթանակից հետո Հյուսթոնի քաղաքապետը սահմանափակել է ներգաղթի ծառայության հետ համագործակցությունը

Զելենսկին ակնկալում է, որ ԱՄՆ ընտրություններում հաղթած դեմոկրատները կավելացնեն Ուկրաինային տրամադրվող աջակցությունը
Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում













