Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ավելացրել է իր կարողությունը 12 մլրդ դոլարով այն բանից հետո, երբ իր ընկերության բաժնետոմսերը ֆինանսական արդյունքների հայտարարման ֆոնին աճել են 6.3 տոկոսով: Սա Bloomberg Billionaires Index-ի (BBI) գնահատականն է, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:

Արդյունքում, Բեզոսի կարողությունը մոտեցել է 134 միլիարդ դոլարի: Ընկերությունն առաջին եռամսյակի հաշվետվությունը հրապարակել է ապրիլի 26-ին: Ընկերության մաքուր շահույթը, ըստ փաստաթղթերի, տարեկան կտրվածքով աճել է 2.25 անգամ՝ հասնելով 1.629 միլիարդի:

Amazon-ն աշխարհի խոշորագույն առցանց րիթեյլերներից մեկն է: Ընկերությունը, բացի ԱՄՆ-ից, աշխատում է նաեւ Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում եւ Եվրոպայում: Amazon.com- ը հիմնադրվել է 1995 թվականի հուլիսին: 2018 թվականի մարտի 31-ի դրությամբ ընկերությունում աշխատում է ավելի քան 550 հազար մարդ: