Կազմվել է աշխարհի ամենախաղաղասեր եւ ռազմատենչ երկրների վարկանիշը: Խաղաղասիրության գլոբալ ինդեքսի (Global Peace Index - GPI) համաձայն, 149 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ, իսկ Ադրբեջանը՝ 119-րդ տեղը:
Հարավային Կովկասում ամենաոչխաղաղասեր երկիրը, ըստ վարկանիշի, Վրաստանն է, որը զբաղեցրել է 142-րդ տեղը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում անելով բրիտանական «Գարդիան»-ին:
Հետխորհրդային երկրների շարքում ամենախաղաղասերը համարվել է Լիտվան (42-րդ տեղ), Էստոնիան (46-րդ տեղ), եւ Լատվիան (54-րդ տեղ):
Վերջին տասնյակում Վրաստանից ու Ռուսաստանից բացի, հայտնվել են կոնգոն, Չադը, Իսրայելը, Պակիստանը, Սուդանը, Աֆղանստանը, Սոմալին եւ Իրաքը:
Իսկ առաջին տասնյակում են Նոր Զելանդիան, Իսլանդիան, Ճապոնիան, Ավստրիան, Նորվեգիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան:
Նշվում է, որ վարկանիշային աղյուսակը կազմվել է հաշվի առնելով 23 ցուցանիշներ. Մասնավորապես, ռազմական ծախսերը, հարեւան երկրների հետ հարաբերությունները, մարդու իրավունքների մակարդակը, բիզնես միջավայրը եւ տեղեկատվության ազատությունը, կոռուպցիայի մակարդակը եւ այլն:





























