ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուին զգուշացրել է Անկարայի՝ ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման որոշման առնչությամբ Վաշինգթոնի լուրջ մտահոգության մասին, հաղորդում է Reuters- ը:

Պոմպեոն Չավուշօղլուին խնդրել է ուշադիր ուսումնասիրել ՆԱՏՕ-ի համակարգերի հետ համատեղելի համակարգերը: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Պոմպեոյի եւ Չավուշօղլուի հանդիպումից հետո  հայտարարել է ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում Պոմպեոն նաեւ անհանգստություն է հայտնել 2016-ի դելտեմբերից բանտարկված ամերիկյան բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի եւ թուրքական իշխանությունների կողմից այլ ամերիկացիների ձերբակալման կապակցությամբ: