Իրանը միջուկային զենք չի ստանա: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը, հաղորդում է Reuters-ը:

Թրամփը, սակայն, չի պատասխանել հարցին՝ կարող է արդյոք նա քննարկել Իրանի դեմ ուժի կիրառման հարցը:

 «Ես չեմ ասում այն մասին, թե արդյոք ռազմական ուժ կիրառելու եմ: Բայց ես կարող եմ ասել, որ նրանք միջուկային զենք չեն ունենա», - նշել է նա