Adidas Speedfactory-ի ռոբոտացված լաբորատորիան ներկայացրել  է AM4NYC սպորտային կոշիկները, որոնց ստեղծման ժամանակ օգտագործվել են տարբեր վազորդների կոշիկների վրա ամրացված չափիչ սարքերից ստացված տվյալները, հաղորդում է Engadget-ը:

AM4NYC-ը հատուկ ստեղծվել է Նյու Յորքում ընկերության ստորաբաժանման համար: Ընկերությունը երկար ժամանակ աշխատում էր քաղաքի բնակիչների եւ մարզիկների հետ, որոնք վազում են Նյու Յորքի փողոցներով՝ հավաքելով նրանց կոշիկների վրա տեղադրված հատուկ սարքերից ստացված տվյալները:

Ապրիլի 27-ին AM4NYC-ը հայտնվել է Adidas-ի կայքում: Մեկ զույգը 200 դոլար արժե: