Ամերիկյան Վիսկոնսին նահանգում բժշկական ուղղաթիռ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է Associated Press գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են ուրբաթ երեկոյան։ Վթարը տեղի է ունեցել Հազելհերսթ քաղաքի մոտ ապրիլի 26-ի երեկոյան, երբ ուղղաթիռի հետ կապն ընդհատվել է։

Ուղղաթիռում հիվանդներ չեն եղել, զոհվել են անձնակազմի անդամները։ Ուղղաթիռը պատկանում էր Ascension Wisconsin Spirit ընկերությանը, որի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բոլոր ուղղաթիռների թռիչքները քանի դեռ չեն պարզվել վթարի պատճառները։