Forbes-ի տվյալների համաձայն՝ ուրբաթ կայացած աճուրդում Amazon-ի արժեթղթերը 3.6%-ով թանկացել են, ինչի արդյունքում Բեզոսի կարողությունը հասել է 130.2 մլրդ դոլարի, հաղորդում է Взгляд.ru-ն:
Ըստ պարբերականի՝ մոլորակի ամենահարուստ այս մարդուն է պատկանում Amazon-ի բաժնետոմսերի 16%-ը, ընդ որում, նրա կարողության 95%-ը կախված է ինտերնետ-հսկայի բաժնետոմսերի արժեքից:
Amazon-ի արժեթղթերի արժեքը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ ընկերությունը հաղորդել է, որ 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով զուտ եկամուտը կազմել է 1.629 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ Amazon-ի ղեկավար, Blue Origin աէրոտիեզերական ընկերության եւ The Washington Post հրատարակչատան սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունն անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին՝ «Սեւ ուրբաթ» կոչվող զեղչերի օրը, հասել է 100 մլրդ դոլարի:




























