Իրանի հետ միջուկային գործարքը պետք է անձեռնմխելի լինի, առանց դրա Իրանի թեմայով հետագա շփումների հիմք չի լինի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Մեդվեդեւը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Իրանի հետ գործարքը միայն առաջին քայլն էր, հարկավոր է հասնել ավելիին:
«Մենք տեղյակ ենք եվրոպացի մեր գործընկերների դիրքորոշմանը, որ գործարքը պետք է պահպանվի: Այլ հարց է՝ այն բավարար, թե՞ ոչ բավարար քայլ է: Բայց այն միակ արձանագրված համաձայնությունն է, որին հաջողվել է հասնել լարված աշխատանքի արդյունքում»,- ասել է Պեսկովը:
«Կարեւորն այդ գործարքի անձեռնմխելիությունն է, հակառակ դեպքում շփումների, երկխոսության շարունակման համար հարթակ չի լինի»,- եզրաափակել է Կրեմլի խոսնակը:




























