Ռուսաստանին խիստ անհանգստացնում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր իրանական գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թեհրանն, իր հերթին հայտարարել է, որ ակնկալում է Մոսկվայի հետ համագործակցությունն Իրանի միջուկային համաձայնագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման հարցում։
«Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանը, միջազգային իրավունքին համապատասխան, սատարում է Իրանին միջազգային կազմակերպություններում, մասնավորապես Իրանի միջուկային համաձայնագրի հարցով և մենք հետագայում եւս կշարունակենք այս համագործակցությունը»,-շեշտել է Զարիֆը։



























