Իրանն ու ԵՏՄ անդամ պետություններն առաջիկա շաբաթներին համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, գրում է ՌԻԱ Նովոստին

«Շատ ուրախ ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության մասին համաձայնագիրը պաշտոնական բնույթ կստանա, համապատասխան փաստաթուղթ կստորագրենք: Դա խոսում է այն մասին, որ մենք ուղղակիորեն կհամագործակցենք Ռուսաստանի, ինչպես նաեւ Եվրասիայի մեր գործընկերների հետ»,- ասել է իրանցի պաշտոնյան:

ԵՏՄ անդամ պետություններն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: