Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Ապրիլի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ Զոտուլինը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ, ներկա իրավիճակի նրա գնահատականը․ «Դրանք ինչպես միշտ սթափ բնույթ էին կրում։ Ինչ եզրակազության ու գնահատականի է նա հանգել, ես լիազորված չեմ հայտնել»,-շեշտել է Զատուլինը՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը, անկասկած, հայրենասեր է ինչպես նախկին ու ներկա մյուս ղեկավարները, եւ իր երկրի բարօրությունն է ցանկանում։




























