Հարավային Քալիֆորնիայի եւ ԱՄՆ-ի բանակի լաբորատորիաների գիտնականները ինտելեկտուալ օգնականների համակարգ են ստեղծել, որոնք օգնում են զինվորներին մարզել իրնեց ուշադրությունը, հիշողությունը եւ մարտի դաշտում իրենց ավելի ռացիոնալ պահել, ինչը 13 անգամ արագացնում է նրանց պատրաստությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս համակարգը կդառնա նոր սերնդի հետեւակազորի մարտական մեքենայի մի մասը: Նրա ծրագրային միջուկի բաղադրիչներից մեկը կօգնի մարտիկներին հավաքել, միավորել եւ մշակել ճակատամարտի տարբեր անկյուններում մարտերի ընթացքի մասին տեղեկատվությունը», - ասել է Ադելֆիի ամերիկյան բանակի հետազոտական լաբորատորիայից Ռաջգոպալ Կաննանը:
Նման ինտելեկտուալ օգնականներին կարելի է օգտագործել ոչ միայն որպես զինվորների համար «խորհրդատու», այլեւ նրանց ուսուցման արագացման համար: Կողմնորոշվելով համակարգչի հուշումներով, զինվորներն ավելի արագ կհիշեն առջեւում իրենց սպասվող վտանգի նշանները եւ հաճախ կխուսափեն դրանից:



























