Ազատ եւ արդար ընտրություններ երաշխավորելու համար մենք մտադիր ենք ընտրողների երկու ցուցակ կազմել՝ պասիվ եւ ակտիվ: Այս մասին ռուսական ՌԲԿ գործակալությանն ասել է

Հայաստանում բողոքի շարժման ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ տեխնիկական միջոցներ կարելի է ձեռնարկել ազնիվ ընտրությունների անցկացման համար:

«Մենք չենք ասում, որ մենք պետք է հաղթենք, իսկ ինչ-որ մեկը պետք է պարտվի: Մեզ համար կարեւորը ազնիվ, օրինական ընտրություններն են:Եվ անկախ նրանից՝ մենք կհաղթենք, թե կպարտվենք, մենք երաշխավորելու ենք նման ընտրություններ», - ասել է նա՝ հավելելով, որ «կան կոնկրետ միջոցներ, որոնք երաշխավորելու են դա»:

 «Հայաստանում մատնահետքերի միասնական բազա կա եւ քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող թողնում է իր մատնահետքը: Եթե նա երկրոդ անգամ գա նույն ընտրատեղամասը, համակարգը կտեղեկացնի, որ այս քաղաքացին արդեն քվեարկել է: Խնդիրն այն է, որ բոլոր ընտարտեղամասերը ունեն առանձին բազաներ: Նրանք մեկ ընդհանուր բազա չունեն: Եթե ինչ-որ մեկը քվեարկի մեկ տեղամասում եւ փորձի այդտեղ երկրորդ անգամ քվերակել, ապա ծանուցման համակարգը կաշխատի: Բայց եթե նա գնա հարեւան ընտատեղամաս, ապա՝ ոչ», - ասել է նա՝ հավելելով, որ այդ համակարգը պետք է միասնական դարձնել եւ Հայաստանում կան տեղեկատվական տեխնոլոգիաների լավ մասնագետներ, որոնք կարող են լուծել այդ հարցը:

 «Բացի այդ ազատ եւ արդար ընտրություններ երաշխավորելու համար, մենք մատդիր ենք ընտրողների երկու ցուցակ կազմել՝ պասիվ եւ ակտիվ: Եթե ինչ-որ մեկը հեռանում է Հայաստանի տարածքից, համակարգը պետք է ավտոմատ կերպով նրան հանի ընտրողների ակտիվ ցուցակից: Այսպիսով, Հայաստանից բացակայողները չեն լինի ակտիվ ցուցակում եւ նրանց անունները հնարավոր չի լինի օգտագործել կեղծումների համար», - ասել էնա:

Փաշինյանը սակայն մտադիր չէ հանրապետական  կուսակցական ցանցը փոխել իր ցանցով:

 «Վերջին 10-15 օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները շատ բան են փոխում: Փոխում են մարդկանց հոգեբանությունը եւ մտածողությունը: Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում շատ մարդիկ մտածում էին, որ նրանք ընդհանրապես ոչինչ չեն որոշում: Այս մտածողությունը շատ էր նպաստում նրան, որ մարդիկ կաշառք վերցնեն եւ քվերակեն այդ կաշառքներին համապատասխան: Բայց հիմա ես վստահ եմ, որ մարդիկ հասկանում են իրավիճակը եւ իրենց դերը երկրի ապագայի հարցում եւ դա շատ բան է փոխում: Այս փոփոխությունները ազատ ընտրությունները երաշխավորող եւս մեկ գործոն են »,- նշել է նա:

«Ընդհանրապես հարաբերություններ չկան». Փաշինյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունների մասին

Ոչ մի բախում չի լինի․ Փաշինյան