«Զինանոց 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 26-ին Դիլիջանի բաժին են եկել 2 տղամարդ ու ոստիկաններին հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերք:
Զենք-զինամթերքը ներկայացվել է փորձաքննության:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապօրինի զենք զինամթերք հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:











