Ի տարբերություն Իրանի՝ ԱՄՆ-ն ապակառուցողական դեր է խաղում Սիրիայում եւ պետք է պատասխան տա դրա համար: Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, գրում է ՏԱՍՍ-ը:
Զարիֆն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում «էթնիկ տարբեր խմբերի միջեւ տարաձայնություններ հրահրելու, տարբեր խմբավորումների օգտագործելու մեջ», այդ պատճառով, եթե ինչ-որ մեկը խոսում է տարածաշրջանում ապակառուցողական դերի մասին եւ պետք է պատասխան տա դրա համար, ապա միայն ԱՄՆ կառավարությունը»:
Իսկ Իրանի դերը, նախարարի խոսքով, «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» եւ ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարի մեջ է:




























